top of page

Ընտրովի քննություն զենքի գործով. «Հրապարակ»

  • Oct 9, 2021
  • 1 min read

ree

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Իրավապահներն ուշագրավ գործողություններ են իրականացնում ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող հայտնի քրեական գործով: Խոսքն ԱԱԾ-ում քննվող զենքի գործի մասին է, որի շրջանակներում օրերս կալանավորվեցին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մատակարար ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, ինչպես նաև ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Մինչդեռ, օրինակ, այդ ժամանակների ԳՇ պետ Արտակ Դավթյանը դեռ պաշտոնավարում է, նրան հարցաքննության էլ չեն կանչել։ Չեն հարցաքննել նաեւ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գաբրիել Բալայանին:


2018-ի մայիսին Գաբրիել Բալայանը՝ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին, պաշտպանության նախարարի տեղակալ նշանակվեց, իսկ ազատվեց այդ պաշտոնից պատերազմից հետո՝ նոյեմբերի վերջերին։ Իսկ հայտնի գործով հանցավոր գործարքը, ըստ իրավապահ մարմնի, կայացել է 2018-ի աշնանը։ Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իրեն էլ կներգրավեն այս գործով, պաշտոնաթող փոխնախարարը պատասխանել է․ «Իմ մտավախություններն իմ մեջ են, բայց այս պահին խոսել, մեկնաբանություն տալը սխալ է, քանի որ քննություն է գնում»»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page