top of page

Գալիս ենք ապագա կառուցելու. Քոչարյանն արմավիրցիներին կոչ արեց իրենց ձայնը տալ «Հայաստան» դաշինքին

  • Jun 14, 2021
  • 1 min read

ree

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արմավիրում բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ գալիս են պրոֆեսիոնալ թիմով՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու վճռականությամբ:


«Այսօր ամբողջ օրն անցկացրել եմ Արմավիրի մարզում, եղել եմ տարբեր քաղաքներում ու գյուղերում: Շատ ավելի լավ եմ պատկերացնում այն հարցերը, որոնք կան մարզում՝ ոռոգում, խմելու ջուր, մթերումներ և այլն: Մենք գալիս ենք այդ հարցերին լուծում տալու: Մենք գալիս ենք ապագա կառուցելու համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:


Նրա խոսքով, իրենց թիմն ընդունակ է իր վրա վերցնելու այդ ծանր պատասխանատվությունը, եղած վիճակը շտկելու, երկիրն առաջ տանելու համար: «Հայաստան» դաշինքի առաջնորդը նշեց, որ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները ապագայի ընտրություններ են:


«Մենք ուզո՞ւմ ենք իրական տնտեսական թռիչքաձև աճ, թե՞ ուզում ենք անկում, որը կա այսօր և լինելու է վաղը, եթե այս իշխանությունները շարունակեն մնալ իրենց աթոռներին: Մենք ուզում ենք բևեռացված հասարակությո՞ւն, թշնամությո՞ւն ներսում, թե՞ համերաշխություն: Մենք գալիս ենք այդ համերաշխությունը հաստատելու համար: Մենք գալիս ենք մեր ժողովրդին միավորելու համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանն՝ ընդգծելով, որ չեն կարող մի կողմում կանգնել, երբ հայրենիքը վտանգված է:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page