top of page

«Հայաստան» դաշինքի առաջնորդները հանրահավաք անցկացրեցին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

Jun 14, 2021
1 min read

«Հայաստան» դաշինքի առաջնորդները հանրահավաք անցկացրեցին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: Ողջունելով հավաքվածներին, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ չափազանց մեծ պատասխանատվության տակ են մտնում:


«Հայաստան ասելով հասկանում ենք ամուր ոտքերի վրա կանգնած, ժողովրդավարական, ուժեղ, մարտունակ բանակ, հզոր տնտեսություն ունեցող երկիր, որով հպարտանում ենք յուրաքանչյուրս: Սիրելի ժողովուրդ, ես միշտ գործի մարդ եմ եղել, սակայն այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նաև խոսող մարդ պետք է դառնալ, քանի որ ժամանակակից աշխարհում խոսքի ուժը հզոր է: Այդ խոսքը պետք է հասցնենք յուրաքանչյուր քաղաքացուն: Փոխանցեք բոլորին, որ Հայաստան դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:


Նրա խոսքով, «Հայաստան» դաշինքը գալիս է թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու, մարդկանց կյանքի որակը բարելավելու համար: Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հավաքվածներին ակտիվ մասնակցել ընտրություններին՝ իրենց ձայնը տալով ուժեղ Հայաստանին:


«Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Հայաստանը ճգնաժամի մեջ է: Այդ իրավիճակում երկրին ու ժողովրդին անհրաժեշտ է ազգային իշխանություն, որը պետք է ունենա ազգային գաղափարախոսություն: Հայաստանին անհրաժեշտ է իշխանություն, որը տեր կկանգնի իր քաղաքացուն, երկրի սահմաններին:


«Հայաստանին պետք է իշխանություն, որն ամեն ինչ անելու է իր ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար: Պետք է իշխանություն, որը կմտածի իր հասարակության կրթության, առողջության մասին և երկրում կհաստատի սոցիալական արդարություն: Դա կարող է անել «Հայաստան» դաշինքը»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page