Ես չեմ ուզում այս կարգի մանիպուլատիվ պրոցեսների մեջ հայտնվել․ Ռոբերտ Քոչարյան
- May 25, 2021
- 1 min read

Մենք խոսում ենք մի փաստաթղթի մասին, որի մի տարբերակը հրապարակվել է, բայց որը դեռ ստորագրված չէ։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով MediaHub.am-ի հարցին, թե արդյոք Փաշինյանի կողմից նոր փաստաթուղթ ստորագրելը կորող է իրավական հիմք ունենալ, ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով դեռևս հատնի չէ, թե ինչ փոփոխությունների կարող է ենթարկվել փաստաթուղթը և արդյոք այն ստորագրվելու է, թե ոչ։
«Ես չեմ ուզում հիմա քննարկել կամ դետալների մեջ մտնել մի փաստաթղթի մեջ, մի նախագծի մեջ, որը կարող է դեռ փոփոխությունների ենթարկվել։ Դրա համար ուղղակի շրջանցում եմ, որ օդում չխոսենք։ Սա է պատճառը։ Չեմ ուզում մեր դաշինքին ինչ որ տեղից թելադրվի օրակարգ, մենք մեր գործերը թողնենք և սկսենք մի նախագիծ քննարկել այս կողմից, այն կողմից և այլն և այլն։
Պետք է կարծիք ասել, շատ հստակ դիրքորոշում ունենալ, բայց նաև պատկերացրեք, եթե այս փաստաթուղթը կամ այս վիճակը շարունակվի մեկ շաբաթ, 10 օր, ամեն օր ինչ որ մի տող ավելանա, մի տող պակասի, մենք պետք է մեր գործերը թողած սկսենք այդ փոփոխությունները քննարկել, սա մի օրակարգ է, որի մաս չեմ ուզում դառնալ։ Ինձ դա հետաքրքրում է, բայց ես չեմ ուզում այս կարգի մանիպուլատիվ պրոցեսների մեջ հայտնվել»,- ասաց Քոչարյանը։


























Comments