top of page

Քոչարյանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 32 տոկոսը, Փաշինյանի օգտին՝ 24 . «ՌԻԱ Նովոստի»

Jun 20, 2021
1 min read

«Հայաստան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրողների շրջանում համարվում են ֆավորիտներ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆավորիտներ: Այդ մասին վկայում են հեռախոսային հարցման տվյալները, որն անցկացրել է «ՌԻԱ Նովոստի« գործակալության սոցիոլոգիական ծառայությունը:


Հարցումն անցկացվել է 2021 թվականի հունիսի 6-14-ը։ Այն պարզել է Հայաստանի բնակիչների նախընտրական տրամադրվածությունը: Հարցմանը մասնակցել է 992 մարդ, Հայաստանի բնակչության շրջանում ընտրանքը կազմվել է՝ ըստ բնակության վայրի, սեռի և տարիքի: Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,2 տոկոսը:


Հետազոտությունը ցույց է տվել, որ ընտրողների շրջանում ֆավորիտ է «Հայաստան» դաշինքը, որը ձևավորվել է երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել 32 տոկոսը: Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ըստ հարցման տվյալների, պատրաստ է ձայն տալ հարցվածների 24 տոկոսը:


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքում է 4 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինքն ու «Լուսավոր Հայաստան»-ը՝ 2-ական տոկոս ձան: Հարցվածների 10 տոկոսը հայտարարել է, որ չի մասնակցի ընտրություններին, դժվարացել է պատասախանել ևս 10 տոկոսը: Մնացած 16 տոկոս հարցվածներն առաջարկել են իրենց տարբերակը քվեարկության համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page