Շիշը կպավ գլխիս ու դոշիս, ուղարկեցի այնտեղ, որտեղից եկել էր. Ղազինյանը՝ Քոչարյանին
- Sep 6, 2021
- 1 min read

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նույն հանձնաժողովի փոխնախագահի թեկածու, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանից հետաքրքրվեց, թե ԱԺ-ում եղած միջադեպի ընթացքում, երբ պատգամավորները միմյանց ուղղությամբ շշեր էին նետում, Ղազինյանն ինչպե՞ս էր ընտրել շշանետման ուղղությունը՝ դեպի վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նը։
Ի պատասխան՝ Արթուր Ղազինյանը նշեց, որ հակված չէր շիշ նետելուն, բայց իր ուղղությամբ երկու անգամ շիշ է եկել, մեկը կպել է գլխին, մյուսը՝ «դոշին»։
«Որ ուղղությունից եկել են շշերը, այդ ուղղությամբ էլ նետել եմ, եթե պնդում եք, որ դեպի Նիկոլ Փաշինյանն եմ նետել, ուրեմն՝ իր կողմից է շիշը եկել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments