top of page

Հետաձգվեց Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը

Sep 7, 2021
1 min read


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքների գործի քննության դատաքննությունը հետաձգվեց։


Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նիստի ժամանակ հայտարարեց՝ քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանի և իր միջև կա իրավական վեճ (նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ Աննա Դանիբեկյանը հանցանք է գործել, քանի որ հրապարակել է իր պաշտպանյալ Արմեն Գևորգյանի տիկնոջ՝ Թամարա Գևորգյանի առողջության մասին տվյալները և պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության), այդ պատճառով նա դադարեցնում է այդ գործով Արմեն Գևորգյանի պաշտպանությունը, սակայն շարունակելու է հանդես գալ որպես նրա փաստաբան այլ դատական գործերով։ Մեղադրող Գևորգ Բաղդասարյանն Էրիկ Ալեքսանյանի դատական նիստերի դահլիճից հեռանալուց հետո հայտնեց, որ պաշտպանական կողմը իրականացնում է իրավունքի չարաշահում, և դա նախապես պլանավորված է եղել, ուստի խնդրում է դատարանին՝ հնարավորություն տալ հրապարակել մեղադրանքի եզրափակիչ մասը։

Արմեն Գևորգյանն էլ, հղում անելով Սահմանադրության համապատասխան հոդվածին, նշեց, որ ինքն ունի իր ընտրած անձի պաշտպանությունն իրականացնելու սահմանադրական իրավունք, ուստի խնդրում է տալ ժամանակ՝ նոր պաշտպանի հետ համաձայնության գալու և իր պատշաճ պաշտպանությունը իրականացնելու համար։ Դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտնեց, որ անհրաժեշտ է ապահովել Արմեն Գևորգյանի պատշաճ պաշտպանության իրավունքը։

Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը և նիստը հետաձգեց մինչև սեպտեմեբրի 28-ը, ժամը 13։00-ն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page