top of page

Ադլերում դատական կատարողներին սպանած Վարդան Քոչյանն իր արարքի համար չի զղջում

  • Jun 9, 2021
  • 1 min read

ree

Ադլերում դատական կատարողներին սպանած Վարդան Քոչյանը պատմել է, թե ինչու է սպանել հարկադիր կատարողներին։ Նա ասել է, որ իրեն հասցրել են դրան։ Տղամարդը խոստովանել է, որ չի ցանկացել այդ քայլին գնալ, բայց իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկն իրենց հետ նույնիսկ չի էլ խոսել։ Նա կարծում է, որ կարգադրիչները եկել են վերցնելու այն, ինչ օրենքով պատկանում է իրեն։


Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում գտնվող Ադլեր միկրոշրջանում տղամարդը երկու հարկադիր կատարողի է սպանել։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցներն ու Telegram-ալիքները: «Baza»-ի տվյալներով՝ սպանվել են 35-ամյա Անդրոնիկ Մաթևոսյանը և 36-ամյա Ալբերտ Ազազյանը (դատելով ազգանուններից՝ էթնիկ հայեր)։ Նրանք գնացել են տղամարդու տուն, քանի որ նրա տունը պետք է դատարանի որոշմամբ ապամոնտաժվեր։ Տղամարդը դիմավորել է զենքով ու կրակ բացել։


Նախնական տվյալներով` Մաթևոսյանը վնասվածք է ստացել որովայնի շրջանում։ Ազազյանը նետվել է ընկերոջը պաշտպանելու, և Քոչյանը կրակել է նրա կրծքավանդակին։ Երրորդ աշխատակիցը, որը քաղաքացիական հագուստով է եղել, հասցրել է փախչել: Վարդան Քոչյանը հետապնդել է նրան, բայց չի հասել։ Առաջինը դեպքի վայր է հասել շտապօգնությունը։ Ականատեսները բղավել են, որ տղամարդը նորից է լիցքավորում հրացանը։ Բժիշկները թաքնվել են մեքենայում, հետո հեռացել:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page