Հայտնի է, թե երբ Pfizer պատվաստանյութը կհասնի Հայաստան
- Sep 6, 2021
- 1 min read

Սեպտեմբերի կեսին, ամենայն հավանականությամբ, Հայաստանը կստանա Pfizer պատվաստանյութ: Այս մասին «Առաջին ալիք»-ի «Լուրեր»-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ առանց հստակեցնելու, թե ինչ քանակությամբ դեղաչափի մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին առողջապահության նախարարությանը տրամադրվեց 3 մլրդ 459 մլն դրամ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար:
«Նախատեսվում է ձեռք բերել 500 հազար դեղաչափ պատվաստանյութ՝ Sinopharm և Pfizer ընկերությունների արտադրության»,- տեղեկացրել էր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Comments