Յուրաքանչյուր առավոտ և երեկո գնացեք ու աղոթեք մեզ ընտրողների համար․ ՔՊ-ականը՝ ընդդիմադիրներին
ՀՀ կառավարության ծրագիրը հիմնված է տարածաշրջանում կայունություն ապահովելու թեզի վրա։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգտամավոր Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ հենց այդ կայունությունը բերելու ու տարածաշրջանային ապաշրջափակում իրականացնելու համար է ժողովուրդն իրենց մանդատ տվել։
«Մենք ջանքեր ենք ներդնելու այդ ապաշրջափակման համար»,- շեշտեց նա։
Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ խաղաղությունն այլընտրանք չունի։
Խոսքի վերջում նա դիմեց ընդդիմադիրներին։
«Ուրեմն լսեք, յուրաքանչյուր առավոտ և երեկո գնացեք ու աղոթեք մեզ ընտրողների համար»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։
Comentarios