top of page

ՔՊ–ն որոշել է` ովքեր կլինեն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը նոր Ազգային ժողովում

Jul 10, 2021
1 min read

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն առաջադրել է նոր ԱԺ-ում իրենց խմբակցության ղեկավարի և քարտուղարի թեկնածուներին։ Տեղեկությունը Facebook-ում հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։


«ՔՊ վարչության այսօրվա նիստից հետո «Իմ քայլը» խմբակցության գործող ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ համաձայնություն է ձեռք բերվել խմբակցության ղեկավար առաջարկել Հայկ Կոնջորյանի, քարտուղար՝ Նազելի Բաղդասարյանի թեկնածուները»,–նշված է հաղորդագրության մեջ։


Նրանք պաշտոնները կզբաղեցնեն նոր խորհրդարանի առաջին նիստի գումարումից հետո։ Խորհրդարանի խոսնակի և փոխխոսնակի հարցով որոշումը դեռ չի հրապարակվում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page