«Քաղաքացիական պայմանագիր»-ը հանդիպում է ունենում Արայիկ Հարությունյանի հետ. «ArmLur.am»
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպում է ունենում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Ըստ աղբյուրի տեղեկությունների` իշխանական պատգամավորները ցանկացել են անձամբ Հարությունյանից պարզել, թե Արցախում ինչ իրավիճակ է սահմանային, սոցիալական ու քաղաքական առումով: Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ Արցախում ընդդիմությունը պահանջում է՝ արտահերթ ընտրություններ կայանան, տարբեր սոցիալական հարցեր այդպես էլ չեն լուծվում, ինչի համար ՔՊ-ականները հանդիպում են նախաձեռնել:
コメント