top of page

Մասիսում ՔՊ-ն փնտրտուքի մեջ է․ «Հրապարակ»

Oct 27, 2021
1 min read


«Հրապարակ» թերթը գրում է․


«Արարատի մարզի Մասիսի շրջանում ՔՊ-ն թեկնածուի փնտրտուքի մեջ է։ Նախնական ընտրությունը կանգ է առել Մասիսում հայտնի Սայադի՝ Սայեն Հայրապետյանի վրա: Նա ԵԿՄ տարածքայինի ղեկավարն է, 2000-ականներին ՀՀԿ-ի համակիրն էր, իսկ 2012 եւ 2017 թթ․ աշխատել է ԲՀԿ-ի համար, 17-ին ԲՀԿ ռեյտինգային ցուցակում էր: Նրա թեկնածությունն առաջ է քաշել մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, սակայն կուսակցությունում դեմ էին, ասում են, որ Թեւոնյանի կարճատեւ հրաժարականն այս  տարաձայնություններով էր պայմանավորված: ՔՊ-ում հակված չեն առաջադրելու Սայադին, որն անցնում է աղմկահարույց պատմություններով, բացի դա, մասիսցիներն ասում են` երկու բառ իրար չի կարողանում կապել:


Բանակցել են նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդու հետ, ապա հետ քաշվել, հիմա էլ բանակցում են նախկին միլպետ Գագիկ Մխիթարյանի հետ՝ որդուն՝ Արտյոմ Մխիթարյանին առաջադրելու շուրջ: ՔՊ-ն այստեղ ուժեղ մրցակից ունի` ՀՀԿ-ական գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, որն առաջադրվելու է «Համբարձումյան դաշինքով»»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page