top of page

«Ռազբորկա» ՔՊ շտաբում. Արմեն Խաչատրյանին ապտակե՞լ են․ «Հրապարակ».

Oct 13, 2021
1 min read


«Հրապարակ» թերթը գրել է․

«Գորիսից լուր ստացանք, որ օրեր առաջ ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել: Բախվել են կուսակցության 2 թեւերը` մարզպետի եւ պատգամավոր Արմեն Խաչատրյանի։ Անգամ ասում են` Խաչատրյանին ապտակել են: Իսկ նրանց միջեւ սեւ կատու է անցել, քանի որ տեղացիները` մարզպետի գլխավորությամբ, ցանկացել են առաջադրել փոխմարզպետ Կարո Ավանեսյանին, սակայն հաղթել է Խաչատրյանը եւ իր մտերիմ, երբեմնի ՀՀԿ-ական Վլադիմիր Աբունցին է առաջադրել։


Մենք գրել էինք, որ փոխմարզպետի կինը՝ Արմինե Սիմոնյանը, անգամ ստատուս է գրել Խաչատրյանի դեմ․


«Էս էն հանրության կողմից ընդունված Վլադիմիրն ա, հա՞, մարդ, որը թալանել ա տամոժնյան, մարդ, որի հայրը ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ ա, մարդ, որը թալանչի ա․․․ մարդ, որի կինը Նիկոլի ճանապարհն էր փակում, հիմա պիտի գա ու Գորիսը թալանի»:


Սակայն գրառումը ժամեր անց հեռացվել է, իսկ կոնֆլիկտը մինչ օրս չի մարում։ Մեր զանգերին Արմեն Խաչատրյանը չպատասխանեց, փոխմարզպետի կինը եւս չարձագանքեց մեր նամակ-հարցադրումներին»։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։







 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page