top of page

ՔՊ-ում փող ու ռեսուրսներ չեն խնայելու․ «Հրապարակ»

Oct 20, 2021
1 min read


«Հրապարակ» թերթը գրել է․


«ՏԻՄ ընտրությունների արդյունքներն իշխանություններին ստիպել են կոշտացնել ռազմավարությունը` չէ՞ որ ՏԻՄ ընտրությունների դեռ երկու փուլ կա։ Մարզային կառույցներին արդեն ասվել է, որ փող ու ռեսուրսներ չխնայեն եւ կրկին քննարկեն որոշ թեկնածուների առաջադրման նպատակահարմարությունը։ Օրինակ՝ Արարատի կառույցում վստահ են, որ Վեդիում կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի առաջադրման դեպքում արդյունքը կլինի այնպես, ինչպես Գյումրիում եւ Գորիսում։ Նույնը Վանաձորի եւ Կապանի դեպքում է: Մյուս կողմից՝ որեւէ հեղինակավոր մարդ չի համաձայնում առաջադրվել ՔՊ ցուցակով։


Մեր տեղեկություններով, մինչ այս պահը Արարատ խոշորացված համայնքում ՔՊ-ն հարմար թեկնածու չի կարողանում գտնել, բոլորը մերժում են, այժմ բանակցում են մարզում հայտնի հեղինակություն Նորիկ (Ձկո) Ղազարյանի քրոջ որդու հետ։ Վազգեն եւ Արամ Սարգսյանների մտերիմ Նորիկ Ղազարյանն Արարատում ունի ցեմենտի գործարան, որը, սակայն, տարիներ ի վեր չի շահագործվում նրա՝ նախկիններին ընդդիմադիր պահվածքի պատճառով։ Բայց նա էլ չի համաձայնում դառնալ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն: Համենայնդեպս մեզ ասացին, որ այս անձինք էլ դեռ չեն ընդունել իշխանության առաջարկը»։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page