top of page

ՔՊ-ական պատգամավորներն ու ընդդիմադիրների օգնականներն ԱԱԾ-ում կառերեսվեն. «Ժողովուրդ»

  • Feb 1, 2022
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների եւ ՔՊ-ական պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասով ԱԱԾ-ում քննվող քրեական գործը նոր փուլ է թեւակոխել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ում տեղի կունենա միջադեպի մասնակիցների առերեսումը, այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորների օգնականներն ու ՔՊ-ական պատգամավորներն առաջիկայում կհրավիրվեն ԱԱԾ եւ կառերեսվեն դեպքի հանգամանքները պարզելու համար: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին խորհրդարանում միջադեպ էր գրանցվել:


Ըստ հրապարակումների՝ ՀՅԴ-ական պատգամավորների օգնականներին կանչել էին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, դրան հաջորդել էին նախագահի ու փոխնախագահների աշխատասենյակների հարկաբաժնի միջանցքում ծեծկռտուքն ու հայհոյանքները: Միջադեպի կիզակետում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը, ինչպես նաեւ ՔՊ-ական մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանը, Հրաչյա Հակոբյանը:


Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page