Մի քանի ընտրատարածքում վերահաշվարկ է ընթանում․ արձանագրվել են խախտումներ

Հայաստանի Հանրապետության թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովում տեղի է ունենում արտահերթ խորհրդարանական ընտրության քվեաթերթիկների վերահաշվարկ։ Ահազանգ է եղել, որ տվյալ ընտրատեղամասում մի շարք խախտումներ են եղել։ «Հայաստան» դաշինքի վստահված անձի պնդմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանի թաղապետը ընտրության ընթացքում մտել է ընտրատարածք և «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության վստահված անձանց հորդորել է լինել հանգիստ։
«Դուխով, մենք տարել ենք, չմտածե՛ք, արդեն կրել ենք»,- ասել է թաղապետը։
Ըստ վստահված անձի՝ բացի այս դեպքից, տեղի են ունեցել մի շարք այլ խախտումներ, օրինակ՝ քարտուղարը հրաժարվել է արձանագրել խախտումները, ԲՀԿ վստահված անձը քարտուղարի փոխարեն գրանցամատյանում գրանցումներ է կատարել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից չորս վստահված անձ է եղել նույն ընտրատեղամասում միաժամանակ։
Վերահաշվարկի ընթացքում էլ քվեաթերթիկների պարկը ընտրատեղամաս է հասել պատրված։
Նշենք, նաև, որ այժմ վերահաշվարկ է ընթանում թիվ 18 ընտրատեղամասում։























Comments