Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պետք է պահի ԱԺ անցած իր պատգամավորներին. «Հրապարակ»
- Jun 22, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գորմ է.
«Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պետք է պահի ԱԺ անցած իր պատգամավորներին, որպեսզի նրանցից որևէ մեկի մտքով չանցնի լքել թիմը։ Եթե մեկը հեռանա, իշխող խմբակցությունը կկորցնի կայուն մեծամասնությունը և ստիպված պետք է լինի համագործակցել 2 ընդդիմադիր ուժերի հետ, որ օրենքներ անցկացնի։ Իսկ ընդդիմությունն այս անգամ շատ արմատական է տրամադրված եւ տարբերվելու է ԲՀԿ-ից ու ԼՀԿ-ից՝ նրանց հետ լեզու գտնելը հեշտ չի լինելու։
Եթե ընդդիմադիրները չհրաժարվեն մանդատներից, ապա ԱԺ 2 փոխնախագահներից մեկի պաշտոնը բաժին կհասնի «Հայաստան» դաշինքին, 11 մշտական հանձնաժողովներից էլ 3-4-րդը կհասնի ընդդիմությանը»։


























Comments