ՔՊ ավագանու չընտրված թեկանծուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը
- Oct 18, 2021
- 1 min read

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագանու անդամներից Համլետ Մոսինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես՝ Համլետ Ռուբենի Մոսինյանս, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագագույն անդամներից մեկը, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ:
Պահանջի հիմնավորումները կներկայացնեմ ՔՊԿ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նիստում:
Առաջարկում եմ շատ շտապ հրավիրել խորհրդի նիստ»:
Գյումրիի ՏԻՄ ընտրություններին հաղթել է «Բալասանյան դաշինքը»։


























Comments