top of page

ՔՊ-ն ո՞ւմ կընտրի Պաշտպանության հանձնաժողովի դեֆակտո փոխնախագահ. «Հրապարակ»

  • Sep 28, 2021
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է.


«Իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունն այսօր, ըստ էության, վերջնականապես կփակի ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը։ Բանն այն է, որ փոխնախագահի ընտրության հարցից բացի, այսօրվա նիստի օրակարգում ներառել են նաև «հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ հանձնաժողովի նիստը վարողի ընտրության» հարցը։ Որպես կանոն, հանձնաժողովի նախագահի բացակայության պայմաններում նիստը վարում է փոխնախագահը, հետևաբար, հիշյալ հարցի ներառումն օրակարգում նշանակում է մի բան, որ ՔՊ-ն չի պատրաստվում «Հայաստան» դաշինքի թեկնածու Արթուր Ղազինյանին ընտրել փոխնախագահի պաշտոնում և, ըստ էության, փոխնախագահ է ընտրելու, որպեսզի անցնեն մյուս հարցերի քննարկմանը։


Դաշինքը 5-րդ անգամ էլ Ղազինյանին է առաջադրել այս պաշտոնում։ Ընտրված անձը դեֆակտո կդառնա հանձնաժողովի փոխնախագահը: Թեև, ըստ էության, հանձնաժողովի փոխնախագահը, բացի անհրաժեշտության դեպքում նախագահին փոխարինելուց, որևէ այլ առավելություն չունի հանձնաժողովի մյուս անդամների նկատմամբ»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page