top of page

ՔՊ-ի գրասենյակում քննարկվել են բանակային բարեփոխումներն ու անվտանգության մասին հարցեր

  • Nov 8, 2021
  • 1 min read

ree

Նոյեմբերի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Փարաքարի գրասենյակ են այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր, Գեներալ-Լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը։ Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Լյուդվիգ Գյուլնազարյանը ողջունելով հյուրերին շեշտել է, որ մեր երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների համատեքստում հանդիպումը համայնքի ազատամարտիկների, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին մասնակցած Փարաքարցիների հետ անչափ կարևոր է և հատկապես ուշադրության է արժանի։


Իրենց խոսքում Անդրանիկ Քոչարյանն ու Գագիկ Մելքոնյանը անդրադարձել են անվտանգության ու պաշտպանություն ոլորտում իրականացվող միջոցառումներին ու բանակային բարեփոխումներին՝ ընդգծելով համայնքի ավագանու, համայնքային կառույցների ու պետական ինստիտուտների ներդաշնակ համագործակցության անհրաժեշտությունը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page