top of page

ՔՊ-ն Արարատի մարզում մեծ անհանգստություններ չունի, բացառությամբ Մասիս քաղաքի. «Հրապարակ»

  • Oct 30, 2021
  • 1 min read

ree

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ի տարբերություն այլ մարզերի, ՔՊ-ն Արարատի մարզում մեծ անհանգստություններ չունի, բացառությամբ Մասիս քաղաքի, որտեղ ՔՊ պարտությունը գրեթե երաշխավորված է:

ՔՊ-ում վստահ են, որ մյուս խոշորացված համայնքներում` Վեդիում, Արարատում, Արտաշատում, եթե անգամ 50+1 տոկոս չհավաքեն, ապա կոալիցիա կկազմեն Արամ Զավենիչ Սարգսյանի հետ, որի հետ արդեն իսկ կա պայմանավորվածություն, եւ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է գրեթե բոլոր համայնքների ընտրություններին:

Եվ քանի որ սա իշխանությունների դաշնակից Արամ Սարգսյանի հայրենի մարզն է, ՔՊ-ում հույս ունեն, որ Զավենիչը գոնե նվազագույն շեմը կհաղթահարի եւ իրենց համար կոալիցիոն լավ շանսեր կստեղծի:

Ինչ վերաբերում է Մասիսին, ապա այստեղ առաջադրվելու է գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, ով հանդես է գալու «Համբարձումյան դաշինքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page