top of page

Ով է Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն․ «Հրապարակ»

  • Aug 24, 2021
  • 1 min read

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին Գյումրու քաղաքապետի թեկնածու է առաջադրելու Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանին։


Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ ՝ խմբակցության ներսում երկար  քննարկումներ են ծավալվել, և ի վերջո ընտրությունը կանգ է առել Հարությունյանի վրա։


«Նազելի Բաղդասարյանին էլ են դիտարկել, բայց նրա գործունեությունն ԱԺ-ում անհրաժեշտությունն է, չէին կարող»,- ասաց զրուցակիցը,  ինչ վերաբերվում է իմքայլական  նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանին, ապա նրա թեկնածության առաջադրումը  խմբակիցների շրջանում լուրջ տարաձայնությունների առիթ է դարձել։ 


Ի դեպ, մարզպետ Հովհաննես Հարությունյանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։ Հանրապետության երկրորդ քաղաքում ընտրական թեժ պայքար է սպասվում։ Քաղաքապետի հավանական թեկնածուների թիվն օր օրի ավելանում է։


Ըստ տեղեկությունների՝ կառաջադրվեն մոտ 10 թեկնածու՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր և անկուսակցական թևերից։


ՀՀԿ-ն չի բացառվում, որ առաջադրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, «Հայաստան» դաշինքը, ըստ շրջանառվող լուրերի,  Գյումրու քաղաքապետի թեկնածուի համար բանակցում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page