top of page

Քրդական կազմակերպությունները Ստրասբուրգում Թուրքիայի դեմ նստացույց են անում

May 27, 2021
1 min read

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում թուրքական պետության դեմ քրդական «Եվրոպայի քուրդ կանանց շարժում» (TJK-E) և «Եվրոպայի քրդական դեմոկրատական համայնքի կոնգրես» (KCDK-E) կազմակերպությունների նախաձեռնությամբ տևական բողոքի ակցիա է տեղի ունենում Թուրքիայի դեմ:


Նստացույցի միջոցով իրենց բողոքն արտահայտողները դժգոհում են Թուրքիայում ցմահ ազատազրկված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմաններից, մասնավորապես տեսակցության արգելքից ու մեկուսացումից, փոխանցում է ermenihaber-ը:


Երեք շաբաթ շարունակվող ակցիայի մասնակիցները բողոքում են նաև Իրաքի հյուսիսային շրջաններում «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողությունների դեմ:


Նշվում է, որ կազմակերպությունների կողմից ակցիայի շրջանակներում քաղաքաի եկեղեցիներին են բաժանվել Օջալանի նկատմամբ կիրառվող մեկուսացման ու թուրքական պետության զավթողական գործողությունների վերաբերյալ նյութեր:


Նախատեսվում է, որ նստացույցը կտևի 4 շաբաթ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page