top of page

Իրանում թուրքերը փայտերով ու սրերով հարձակվել են քրդերի վրա

Aug 8, 2021
1 min read

Իրանական Նեգեդե (Սոլդուզ) քաղաքում թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվել են տեղի քրդերի վրա: Այս մասին, ինչպես հայտնում է Infoteka24-ը, հաղորդում են թվիթերի օգտատերերը: Տեղի պանթուրքիստները զինված են եղել փայտերով, սրերով ու դանակներով:


«Պանթուրքիստները հարձակվում են Իրանի Նեգեդե քաղաքի քրդական խանութների վրա: Նրանք զինված են փայտերով, սրերով և դանակներով»,- ասում է թվիթերի օգտատերերից մեկը:


Նեգեդեի ադրբեջանցի ֆաշիստները դուրս են գալիս քաղաքի փողոցներ և քայլերթ են կազմակերպում «Սոլդուզը թուրքական է, ոչ թե քրդական» լոզունգներով:


Համաձայն առկա տեղեկությունների՝ սպանվել է երեք քուրդ քաղաքացի:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page