Պատգամավորական մանդատ՝ քրեական գործերով անցնողներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատեց 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորի մանդատ ստացած անձանց ցանկը։ Արդյունքում օգոստոսի 2-ին մեկնարկող նստաշրջանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր:
Հետաքրքիր է, որ պատգամավորական մանդատ են ստանալու նաև այն թեկնածուները, որոնք անցնում են այս կամ այն քրեական գործով։ Բացի այդ, ԱԺ պատգամավորի մանդատ ստացած «Հայաստան» դաշինքի երկու ներկայացուցիչ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը և Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, այժմ կալանավորված են, մեկ այլ թեկնածու Արմեն Չարչյանն էլ ազատ արձակվեց գրավի դիմաց։
Բանն այն է, որ այս թեկնածուների հանդեպ քրեական հետապնդում է իրականացվել որպես պատգամավորի թեկնածու՝ ԿԸՀ թույլտվությամբ, իսկ, ահա, պատգամավորների պարագայում կանոնակարգումն ուրիշ է»։
Comments