top of page

Քրեական հետախույզները ապօրինի զենք են հայտնաբերել



Օգոստոսի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություն ստացան, որ Ավան-Առինջում բնակվող 32-ամյա մի տղամարդ ապօրինի զենք ունի։ Նույն օրը Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներն ու Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները կասկածվողին հայտնաբերեցին Աճառյան փողոցում ու բերման ենթարկեցին բաժանմունք։


Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 6 փամփուշտով։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page