top of page

ԱԺ-ում օգոստոսի 24-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ չի հարուցվի



Օգոստոսի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ չի հարուցվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, մերժել է ՝ օգոստոսի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Արթուր Մանուկյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ օգոստոսի 24-ին ԱԺ-ում միջադեպ-ծեծկռտուք է տեղի ունեցել։

Իշխանական պատգամավորները հարձակվել էին ընդդիմադիրների վրա, առաջացել էր քաշքշուկ։ Տեղահանվել էին անգամ ԱԺ պատգամավորական աթոռները։

Ներս հրավիրված անվտանգության աշխատակիցները հրմշտելով ու բռնի ուժ կիրառելով Ալեն Սիմոնյանի հրահանգով նիստերի դահլիճից դուրս են հանել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանին՝ պատճառելով նրան մարմնական վնասվածքներ, ինչն էլ ավելի է զայրացրել ընդդիմադիրներին ու քաշքշուկ էր սկսվել անգամ պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև։

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի վերնաշապիկն ամբողջությամբ պատռվել էր։

Միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվել, որոնց հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել, ինչի դեմ բողոք է ներկայացվել դատախազություն, որը մերժվել է։ Քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու որոշման և այդ որոշումն անփոփոխ թողնելու մասին դատախազի որոշման դեմ Աննա Մկրտչյանի և Արծվիկ Մինասյանի կողմից բողոք է ներկայացվել դատարան։

858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page