Եթե առիթ լինի, պարոն Անդրեասյանի հետ կաշխատեմ. Քրիստինե Գրիգորյան
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձավ կառավարության նիստերին նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի բացակայությանը և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելու մասին լուրերին: Գրիգորյանը նշեց, որ Բադասյանը նախորդ շաբաթ եղել է Սահմանադրական դատարանում, իսկ այժմ մեկ շաբաթով մեկնել է արձակուրդ ու վերադառնալու է օգոստոսի 3-ին:
Հարցին՝ նա շարունակելու է մնալ իր պաշտոնում, թե գնալու է ՊԵԿ նախագահ, փոխնախարարը պատասխանեց. «Այս հարցի հետ կապված մամուլի հաղորդագրություն կունենանք, երբ պահը կլինի նպատակահարմար»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե արդարադատության նախարար է նշանակվելու մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, Քրիստիննե Գրիգորյանն ասաց, որ որևէ բան ասել չի կարող: «Պարոն Անդրեասյանի հետ, եթե առիթը կայանա, այո, կաշխատեմ»,- ասաց Գրիգորյանը:
Comments