top of page

ՀՀ քննչական կոմիտեն պարզում մահվան ելքով ավտովթարի հանգամանքները. զոհերը 68 և 62-ամյա քույրեր են

  • Jul 2, 2021
  • 1 min read


Սպիտակ-Երևան ավտո­ճա­­նապարհի 9-րդ կիլոմետրի հատվածում 2021թ հուլիսի 1-ի ժամը 17:30-ի սահմաններում Երևանի 68-ամյա բնակչուհու կողմից վարած «Հունդայ» մակ­նիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանա­պար­հի երթևեկելի մասից և շրջվել կից ձորակում, որի հետևանքով վերջինս և նրա հետ ավտոմեքենայում գտնվող 62-ամյա քույրը տեղում մահացել են:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել են ճանապարհատրանս­պոր­տա­­յին պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի, դիակների զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետա­քննութ­յան մարմնին:


Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page