top of page

Քվեարկության գաղտնիությունը խախտելու ևս մեկ դեպք

Jun 30, 2021
1 min read

2021թ. հունիսի 29-ին Վարդենիս քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանության բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ թիվ 21/52 ընտրատեղամասի դիմաց իրեն է հանդիպել նույն քաղաքի 27-ամյա բնակիչը և հորդորել, որ քվեարկի դաշինքներից մեկի օգտին և որպես երաշխիք իր հետ ընտրատեղամասից դուրս բերի իր կողմից նշված համարի քվեաթերթիկը: Քվեարկությունը կատարելուց հետո հանդիպել է 27-ամյա տղամարդուն և ցույց տվել տեղամասից դուրս բերած քվեաթերթիկը:


Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում հարուցվել է քրեական գործ, որը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին և ընդունվել վարույթ:


Քրեական գործի նախաքննության ընթացքում Վարդենիս քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը, վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ: Իսկ 27-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու կասկածանքով:


Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ, քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգով` դատարանի` օրինականուժիմեջմտածդատավճռով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page