Օրենսդիրներին ևս 200 հազար դրամ հատկացնելուն դեմ էր ընդամենը մեկ պատգամավոր. «Իրավունք»
- Jul 16, 2021
- 1 min read

«Իրավունք»թերթը գրում է.
«Լուծարված Ազգային ժողովը երեկ 70 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը: Համաձայն նախագծի՝ պատգամավորների ծախսերին ուղղված 50 հազարական դրամները դառնում են 250 հազարական դրամ: Հատկանշական էր այն, որ թեպետ հանրային լայն բացասական արձագանք գտավ նախագիծը, բայց դրան դեմ քվեարկեց ընդամենը մեկ պատգամավոր՝ այն էլ անկախ: Խոսքը՝ ԱԺ պատգամավոր, շուտով արդեն գրանցված «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մասին է: Իսկ ընդդիմադիր խմբակցությունները նախընտրեցին առհասարակ չմասնակցել ԱԺ արտահերթ նիստին»:
Comments