top of page

«Քյավառցի Ռաֆոյի» թիկնապահի սպանության կասկածյալին փնտրում են Արագածոտնում. «Իրավունք»

  • Jun 4, 2021
  • 1 min read


«Նախօրեին Երևանի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով, ինչպես հայտնի է, սպանվել է «Քյավառցի Ռաֆո» անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովոն: Հանցագործի թիրախը, սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, եղել է Ռաֆայել Մարդոյանը, որը հանգրվանած է եղել կինո «Մոսկվայի» դիմաց գտնվող «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում:


«Իրավունք»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ սպանության մեջ կասկածվողին իրավապահները փնտրում են Արագածոտնի մարզի քաղաքներից մեկում: Մասնավորապես, ըստ նույն լուրերի, կասկածվողը ռուսալեզու մի երիտասարդ է, ով մտել է տվյալ քաղաքի խա­նութները, առևտուր արել՝ սիգարետ գնել, ինչը ֆիքսել են տեսախցիկները: Ապա գլխարկը դրել գլխին և անհետացել տեսախցիկների տեսա­դաշտից: Նույն տեղեկությունների համաձայն՝ Ոստիկանության վեցերորդ վարչության աշխա­տակիցները երեկվանից այդ քաղաքում են և մանրամասն տարբեր վայրերում զննություններ են կատարում»,-գրում է թերթը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page