top of page

Իրանը վարելու է պրագմատիկ և դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն

Jun 22, 2021
1 min read


Պահպանողական ուժերի ներկայացուցիչ Էբրահիմ Ռաիսին ընտրվել է Իրանի նախագահ: Ռաիսիին աջակցում էր Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, ինչն էլ մեծ ազդեցություն ունեցավ նրա հաղթանակի վրա: Ռաիսին երկար տարիներ գլխավորել է «Աստան Կուդս Ռազավի» կրոնական հիմնադրամը:


Ռաիսին ունի սերտ կապեր հոգևոր առաջնորդի հետ, այդ հանգամանքը նաև նրա կողմ է գրավում ծայրահեղ կրոնական էլեկտորատին, հոգևոր դասին, որը մեծ ազդեցություն ունի իրանական ներքին քաղաքականությունում:


Ռաիսիի օրոք Իրանի քաղաքականությունը մեծ, կտրուկ փոփոխությունների չի ենթարկվելու, չնայած նրան համարում են ծայրահեղ պահպանողականների թևի ներկայացուցիչ:


Իրանի արտաքին քաղաքականությունը Ռաիսիի օրոք շարունակելու է լինել դիվերսիֆիկացված Արևմուտքն աստիճաբար հանում է պատժամիջոցներն Իրանից, քանի որ հետաքրքրված է իրանական նավթագազային ռեսուրսներով: Իրանը շարունակելու է աջակցել շիական աշխարհին՝ Մերձավոր Արևելքում, վարել հակաիսրայելական արտաքին քաղաքականություն՝ պաշտպանելով պաղեստինցիներին, Սիրիային և մահմեդական աշխարհը: Իրանն ու Չինաստանը մեծ ռազմաքաղաքական, տնտեսական համաձայնագիր են ստորագրել, ինչի հետ հաշվի է նստելու նորանշանակ նախագահ Ռաիսին:


Իրանի համար կարևոր է պահպանել բալանսն արտաքին քաղաքականությունում Հյուսիս-Հարավ միջանցքի շնորհիվ ռուս-իրանական հարաբերությունները նույնպես խորանալու են: Հռետորաբանության մակարդակում Իրանը հակաարևմտյան ուղենիշ է որդեգրելու, սակայն real politik-ի առումով զարգացնելու է տնտեսական կապերն Արևմուտքի հետ:


Իրանի արտաքին քաղաքականությունն որոշում է երկրի հոգևոր առաջնորդը: Սակայն այդ արտաքին քաղաքականությունն որոշվում է՝ հաշվի առնելով բանակի, Իսլամական հեղափոխության պահապանների գնդի, հատուկ ծառայությունների, հոգևոր դասի շահերի ու կարծիքների համադրության արդյունքում: Ռաիսին վարելու է իրանամետ, պրագմատիկ արտաքին քաղաքականություն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page