top of page

Ryanair ավիաընկերության՝ դեպի Կրակով չվերթը շտապ վայրէջք է կատարել Բեռլինում

May 31, 2021
1 min read

Ryanair ինքնաթիռի ուղևորները, որոնք «հնարավոր սպառնալիքի» պատճառով վայրէջք են կատարել Գերմանիայի մայրաքաղաքում, մեկ այլ ինքնաթիռով մեկնել են Կրակով, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ավիաընկերության հայտարարությունը:


Ըստ հայտարարության, Ryanair-ը, որը Դուբլինից Կրակով էր մեկնում, հարկադրված վայրէջք է կատարել Բեռլինում այն ​​բանից հետո, երբ անձնակազմը Գերմանիայում դիսպետչերներից նախազգուշացում է ստացել հնարավոր վտանգի մասին:


Նշվում է, որ յոթ ժամ ուշացումից հետո ուղևորները պահեստային ինքնաթիռով թռչել են Կրակով:


Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page