top of page

Կադիրովն ինքնաառաջադրվել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում

Jul 6, 2021
1 min read

Չեչնիայի ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովն իրեն առաջադրել է երկրի ղեկավարի առաջիկա ընտրություններին մասնակցության համար: Այս մասին ասվում է Չեչնիայի ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, գրում է Russia Today-ը:


«Այսօր՝ հուլիսի 6-ին, Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ընտրություններին, որոնք նշանակված են 2021 թվականի սեպտեմբերի 19-ին, առաջադրվել է Չեչնիայի Հանրապետության ներկայիս ղեկավար, Ռուսաստանի հերոս Ռամզան Ախմատի Կադիրովը», - ասվում է հաղորդագրությունում:


Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ առաջարկել էր Կադիրովին այս տարի մասնակցել հանրապետության ղեկավարի ընտրություններին ու շարունակել իր աշխատանքը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page