top of page

Ռայիսին հայտարարել է՝ իր արտաքին քաղաքական առաջնահերթությունը տարածաշրջանն ու հարևաններն են լինելու

Jun 25, 2021
1 min read

«Էբրահիմ Ռայիսիին նախագահ ընտրվելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դեմ չէ Վիեննայի բանակցություններին և իր արտաքին քաղաքական առաջնահերթությունը տարածաշրջանն է լինելու, ինչպես նաև ԻԻՀ հարևանների հետ հարաբերությունները։

Ընդհանուր առմամբ նշվում է, որ Է․ Ռայիսիի օրոք Իրանի արտաքին քաղաքականությունում զգալի փոփոխություններ չեն լինելու, սակայն նրա կառավարության կազմում գերակա են լինելու պահպանողական գործիչները»,-այս մասին գրել է իրանագետ Գարիկ Միսակյանը։


Նշվում է, որ ներկա պահին ԻԻՀ ԱԳ նախարարի հիմնական թեկնածու է համարվում Ալի Բաղերի-Քանին, ով ԻԻՀ դատական համակարգում եղել է Է․Ռայիսիի միջազգային հարցերով առաջին խորհրդականը։ Ա․Բաղերի-Քանին Մահմուդ Ահմադինեժադի կառավարման շրջանում եղել է ԻԻՀ ԱԱԲԽ գլխավոր քարտուղարի արտաքին քաղաքական և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ, ինչպես նաև Սայիդ Ջալիի հետ միասին եղել է միջուկային ծրագրի բանակցող խմբի գլխավոր անդամներից և ԻԻՀ ԱԳՆ կենտրոնական և հյուսիսային Եվրոպայի բաժնի պետ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page