Բաքվում դատախազը Սուջյանի և Դավթյանի համար 16 տարվա ազատազրկում է պահանջել
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շարունակում է դատել հայ գերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանին և Գևորգ Ռուբենի Սուջյանին։ Նրանք մեղադրվում են «լրտեսության մեջ»։
Դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ կայացած նիստում դատախազը մեղադրյալներից յուրաքանչյուրի համար պահանջել է 16 տարվա ազատազրկում` պատիժը կրելուց հետո երկրից արտաքսմամբ:
Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել են նոյեմբերի 11-ին` Շուշիի մոտակայքում:
Comments