top of page

Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիների նոր խումբ է բերում Երևան

Jul 3, 2021
1 min read


Հայ ռազմագերիների ևս մեկ խումբ առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա։ Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները՝ խումբը բաղկացած է մոտ 15 գերիներից, նրանց կուղեկցի Արցախի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք այն շրջաններից են, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Վերադարձվածների թվում կլինեն 2020թ. պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 12 հայ զինծառայողներ։ Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել էին առաջադրված մի շարք այլ հոդվածներով:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page