top of page

Արարատում իշխանության սցենարները փոխվել են. «Իրավունք»

  • Sep 17, 2021
  • 1 min read

ree

«Իրավունք» թերթը գրում է.


«Մեր օրերում հայտնի ֆիլմի մոտիվներով ոչ թե Նաջարյանն է փոշմանել, այլ Արարատի մարզպետ Թևոնյան Ռազմիկը: Դեռևս սեպտեմբերի 9-ին հրաժարական տված պաշտոնյան՝ երեկ հետ վերցրեց իր հրաժարականի դիմումը:


Մինչդեռ որդին՝ ՔՊ-ական պատգամավոր Սեդրակ Թեւոնյանը լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էր, թե հոր հրաժարականը պայմանավորված է բացառապես մեծ տարիքով: Իսկ թե ինչպես ավագ Թևոնյանը ընդամենը մի քանի օրում հաղթահարեց տարիքային խնդիրները, թերեւս նույնիսկ ռուս պրիմադոննա Ալլա Պուգաչովան կնախանձեր:


Ինչևէ, ակնհայտ է, որ Արարատում իշխանության սցենարները փոխվել են, մինչդեռ մարզում ակտիվորեն շրջանառվում էին խոսակցություններ, թե Ռազմիկ Թևոնյանին փոխարինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատի տարածաշրջանային կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, որն այժմ զբաղեցնում է «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը»»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page