top of page

Աբխազիայում բնակիչը կրակ է բացել ռուսաստանցի զբոսաշրջիկների ուղղությամբ. կան վիրավորներ

Jun 15, 2021
1 min read

Աբխազիայում Ռուսաստանի 2 քաղաքացի վիրավորվել է հրաձգության հետևանքով, որը բացել է տեղի բնակիչը: Այս մասին տեղեկացնում է Свободная Пресса հրատարակությունը:


Հանրապետության ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ ռուսաստանցիների և տեղի բնակչի միջև վեճ է սկսվել, ինչի հետևանքով վերջինս զբոսաշրջիկներից մեկին ատրճանակից 3 վիրավորում է հասցրել ձախ ոտնաթաթի և երկու ծնկի շրջանում, իսկ մյուսին` 6 վիրավորում ձախ ոտքի շրջանում:


Հաղորդվում է, որ տուժած ռուսաստանցիները ստացել են առաջին բուժօգնություն, որից հետո նրանց տեղափոխել են Ռուսաստանի Դաշնության տարածք` հետագա բուժման նպատակով:


Աբխազիայի ՆԳՆ-ն նշում է, որ կրակ բացած տեղի բնակիչը նախկինում որպես մեղադրել է անցել ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և կրելու փաստով քրեական գործով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page