top of page

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը



Օգոստոսի 9-ին տեղի է ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ հարցեր:

Նախարարները գոհունակությամբ արձանագրել են ռուս-ադրբեջանական բազմաբնույթ հարաբերությունների շարունակական զարգացումը, առևտրատնտեսական կապերի հաստատուն աճը: Հաստատվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հուլիսի 20-ին ՌԴ կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու փոխադարձ պատրաստակամությունը:


Տեղի է ունեցել կարծիքների բովանդակային փոխանակում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման տարբեր ասպեկտների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ:


Ընդգծվել է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման հարցով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հրատապ վերսկսման կարևորությունը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page