top of page

Ռուս խաղաղապահներն ակտիվորեն նպաստում են գերիների փոխանակմանը. ՌԴ ԱԳՆ

Nov 6, 2021
1 min read

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահները հանդես են գալիս որպես Արցախում ձեռք բերված հրադադարի ռեժիմի երաշխավոր, նրանց ջանքերի շնորհիվ շուրջ 53 հազար փախստականներ արդեն վերադարձել են իրենց տները։


TASS-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ։


«Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը համակարծիք են, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը վերջին մեկ տարվա ընթացքում հաստատակամորեն ապահովել է հրադադարի ռեժիմը, իրեն դրսևորել է որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության հուսալի երաշխավոր», - ասվում է փաստաթղթում։


«Տարածաշրջանում հետզհետե բարելավվում է խաղաղ կյանքը: Դա ակնհայտորեն վկայում է այն փաստը, որ շուրջ 53 հազար փախստականներ արդեն վերադարձել են իրենց տները, մասնավորապես, ջրամատակարարման և կապի համակարգերն օգնում են բերքի ապահովմանը», - հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։


Բացի այդ՝ ռուս խաղաղապահներն ակտիվորեն նպաստում են գերիների փոխանակմանը, մշակութային, պատմական և կրոնական հուշարձանների պահպանմանը, ուխտավորներին ուղեկցում են կրոնական պաշտամունքի վայրեր:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page