top of page

Ռուբինյանն ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են Երևանի և Անկարայի միջև ընթացող բանակցությունները

  • marineyeremyan99
  • Feb 14, 2022
  • 1 min read

ree

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ու ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը քննարկել են փետրվարի 24-ին Անկարայի ներկայացուցիչ Սերդար Քիլիչի հետ Վիեննայում սպասվող հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։


«Կողմերը կարծիքներ են փոխանակել հունվարի 14-ին Մոսկվայում հայկական և թուրքական կողմերի միջև տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածությունների իրագործման և Վիեննայում փետրվարի 24-ին սպասվող նոր հանդիպման մասին։ Ռուսաստանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ պատրաստ է օգտակար լինել Երևանին և Անկարային գտնել ընդհանուր կետեր տարածաշրջանի կայունության և զարգացման համար», - ասված է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page