ՌԴ ԱԻ նախարարի հետ նաև հայտնի կինոռեժիսոր է զոհվել. մանրամասներ
Sep 8, 2021
1 min read

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զնիչևը զոհվել է Նորիլսկում միջգերատեսչական վարժանքների ժամանակ՝ փորձելով փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկին․ գրում է meduza.io-ն:
Մելնիկը ներկա է եղել Նորիլսկի վարժանքներին, որպեսզի ընտրի Արկտիկայի և Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացմանը նվիրված վավերագրական ֆիլմի նկարահանման վայրը: RBC- ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն էլ հայտնել էր, որ Զինիչևը փորձել է փրկել օպերատորին, որը սայթաքել է և ընկել ջուրը: Սիմոնյանի խոսքով՝ նախարարը «ցատկել է ջուրը և բախվել քարին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարժանքների ժամանակ մահացել էր ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը:























Comments