top of page

Ռուսաստանը և ԱՄՆ-ը այցագրերի շուրջ երկխոսությունը կվերսկսեն առաջիկա օրերին

Jun 22, 2021
1 min read

Ռուսաստանը և ԱՄՆ-ը ամենամոտ ժամանակներս կվերսկսեն երկխոսությունը այցագրային խնդիրների շուրջ: Այդ մասին ասել Է Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը:


«Ամենամոտ ժամանակներս մենք ամերիկացի գործընկերների հետ կվերսկսենք երկխոսությունը այցագրային խնդիրների շուրջ»,-Անտոնովը լրագրողներին ասել Է Հայրենական մեծ պատերազմի սկսման 80-րդ տարեդարձին նվիրված «Հիշատակի մոմ» ակցիայից հետո, որն անցկացվել Է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության տարածքում: Նա հավելել Է, որ հունիսի 21-ին ամերիկյան իշխանություններին առաջարկություն Է ուղարկել հանդիպումների մասին եւ մոտ ժամանակներս երկխոսության Է սպասում Ժնեւի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների զարգացման բնագավառի տարբեր թեմաների շուրջ:


Նրա խոսքով՝ առաջիկա օրերին կոնկրետ հանդիպումներ տեղի կունենան Պետդեպարտամենտի գործընկերների հետ: ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը Ժնեւի գագաթնաժողովում պայմանավորվել են միմյանց երկրներ վերադարձնել դեսպաններին: Անտոնովն ԱՄՆ Է վերադարձել հունիսի 20-ին, Ջոն Սալիվանը մտադիր Է վերադառնալ մինչև շաբաթվա վերջը: Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունն ապրիլի վերջին հայտարարել Է, որ ստիպված Է դադարեցնել Ռուսաստանում ոչ միգրացիոն այցագրեր տալը, բացի դիվանագիտական և արտակարգ դեպքերի: Այնտեղ դա բացատրում են հյուպատոսական ծառայությունը 75 տոկոսով կրճատելու ռուսական կողմի պահանջով, հաղորդել Է «Ինտեֆաքս»-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page