top of page

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել ՌԴ դեմ նոր պատժամիջոցներին

Sep 24, 2021
1 min read

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2022 թվականի համար պաշտպանական բյուջեի նախագիծը. փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի սուվերեն պարտքի և ռուս պաշտոնյաների դեմ:


Մասնավորապես, առաջարկվում է արգելել ամերիկյան ներդրողների կողմից երկրորդային շուկայում ռուսական պարտատոմսերի նոր թողարկումների առքուվաճառքը: Արգելքը ներառում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի, Ազգային բարեկեցության հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության գանձարանի կողմից թողարկված ցանկացած արժույթով պարտատոմսեր՝ 14 օր կամ ավելի մարման ժամկետով:


Բացի այդ, փաստաթուղթը ներառում է ԱՄՆ նախագահի աշխատակազմի առաջարկությամբ ուղղում՝ 35 ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Նրանց թվում են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գործարարներ Ռոման Աբրամովիչը և Ալիշեր Ուսմանովը, ինչպես նաև RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովևը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page