ՌԴ-ն ավելի քան 1 միլիարդ դոլարի սպառազինություն կմատակարարի Բելառուսին
Sep 13, 2021
1 min read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են ավելի քան մեկ միլիարդ դոլարի ռուսական զենքի մատակարարման շուրջ. տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Գործարքը տեղի կունենա մինչև 2025 թվականը։
Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի ղեկավարությանը՝ Բելառուսի առաջնորդ Լուկաշենկոն հավելել է, որ խոսքն ինքնաթիռների, ուղղաթիռների, ՏՕՌ-Մ2 և այլ համակարգերի մասին է:























Comments