top of page

Ռուսական նավերը նախազգուշական կրակ են բացել բրիտանական ավիակիրի ուղղությամբ

Jun 23, 2021
1 min read

Սևծովյան նավատորմը, Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության հետ միասին, Ֆիոլենտ հրվանդանի մոտակայքում կանխել են Բրիտանիայի ռազմածովային ուժերի Defender-ի ավիակիրի կողմից Ռուսաստանի պետական սահմանի խախտումը:

Սահմանային պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել, իսկ Սու-24 Մ ռմբակոծիչը նախազգուշական ռմբակոծություն է իրականացրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:


«Այս տարվա հունիսի 23-ին՝ ժամը 11:52-ին, Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում գործող բրիտանական նավատորմի Defender ավիակիրը հատել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը և Ֆիոլենտ հրվանդանի մոտակայքում 3 կմ մտել ծովային տարածք»,-հայտնել են ռազմական գերատեսչությունից:

Ինչպես պարզաբանել են Պաշտպանության նախարարությունից, ժամը 12.23-ին, Սևծովյան նավատորմի և ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության համատեղ գործողությունների շնորհիվ, Defender ավիակիրը դուրս է եկել Ռուսաստանի Դաշնության ծովի սահմաններից:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page