top of page

Չեխիան փակում է ՌԴ-ում իր հյուպատոսությունների վիզային բաժանմունքները

Jul 2, 2021
1 min read

Չեխիան հուլիսի 1-ից ժամանակավոր փակում է վիզայի տրամադրման բաժինները Ռուսաստանում գտնվող իր բոլոր հյուպատոսություններում (Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում):

«Երկարաժամկետ վիզաների, երկարաժամկետ կացության և բնակության մշտական վայրի ձևակերպման համար դիմումների գրանցումը չեղարկվում է: Մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներկայացված դիմումների գործընթացը ևս ժամանակավորապես դադարեցվում է: Կասեցվում է նաև ավելի վաղ հաստատված վիզաների տրամադրումը»,- ասվում է հայտարարության մեջ:


Նշվում է, որ որոշումը պայմանավորված է Ռուսաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ: Թե երբ վիզային բաժանմունքները կվերսկսեն իրենց աշխատանքը, հայտնի չէ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page